<Ես Yes!> ամսագրի նոր համարն արդեն լույս է տեսել

Արդյոք Լիլիթ Հովհաննիսյանն ու Սիլվա Հակոբյանը կոնֆլիտ են ունեցել, իսկ Ջուսն ու Հասմիկ Կարապետյանը վիճել: Ինչու երբեմնի մտերիմ ընկերներ Էրիկ Կարապետյան ու Մհերը այլևս չեն շփվում: Ճիշտ է արդյոք, որ Սիրուշոն և հայտնիներց ոմանք այլևս չեն օգտվում վարսահարդար Անի Ավդալյանի ծառայություններից: Ինչ որ կապ կա արդյոք Արթուր Աբրահամի և հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի միջև: Ինչ ճանապարհով են գումար վաստակում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյան ու ամուսինը` Վահրամ Պետրոսյանը: Այս լուրերի իսկությունը կարող եք պարզել <Բա իմացար> խորագրից:

 
Համարի դեմքերը տարվա լավագույններն են` Սոնա Շահգելդյան և Էրիկ Կարապետյան:
…Ու հնչեց զանգը վերջին: <Ես Yes!> -ի էջերում կարդացեք Արևիկ Ուդումյանի, Գոհար Գասպարյանի, Արփինե Իսրայելյանի, Սյուզի Մելիքյանի և մի շարք այլ հայտնի մարդկանց Վերջին զանգի մասին:
 
Քարդաշյանի նոր արկածը , թե… Քիմի և Քենի Ուեսթի  սիրային  նոր արկածի մասին անդրադարձը <Ես>-ի նոր համարում:
Ծնունդդ շնորհավոր, <Ես Yes!>: Նազենի Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյանը, Գագիկ Շամշյանը, Լուիզա Ներսիսյանը, Արման Հովհաննիսյանը և այլք շնորհավորում են <Ես Yes!> ամսագրի 6 ամյակը:
Ովքեր են վերջին 6 տարիների <ամենաները> կարող ես կարդալ <Ես Yes!> ամսագրի տոնական համարում:
<Բերման են ենթարկվել> գլխի աքսեսուարներովները: <Նորաձևության ոստիկանություն>. քննում է ոճաբան Արայիկ Գաբաջյանը:
Շոու-բիզնեսի նորեկները, նաև տարվա բացահայտում Նարինե Դովլաթյանը, շոու-բիզում ընտանեկան բիզնեսով զբաղվողները, ռադիոհաղորդավաները, ինչպես նաև այս տարվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխության լույսն ու ստվերը միայն մեր ամսագրում:
<Ես Yes!>-ի տոնական համարում կարող ես գտնել նաև տարվա լավագույնների` Սոնա Շահգելդյանի և Էրիկի, ինչպես նաև դերասանուհի Շուշան Թովմասյանի պոստերները:
Այս և այլ մի շարք հետաքրքիր և բովանդակալից նյութեր կարող եք կարդալ <Ես > ամսագրի մայիսյան համարում:
 
<Ես Yes!>  վեց տարի քեզ հետ


http://www.esem.am/news/article/view/1/9272/